• 1350 Columbia Street, Suite 600, San Diego, California 92101

English | Español

Մարմնական վնասվածքների ոլորտի փաստաբաններ

  • Կատաստրոֆիկ վնասվածք,
  • Սիրելիի մահ,
  • Այլ անձանց գործողություններից տուժելը

Մենք ամեն օր պայքարում ենք այսօրինակ անարդարությունների դեմ և ներկայացնում ենք հասարակ մարդկանց շահերը, երբ նրանց նկատմամբ անարդար են վարվել։

Քաղաքացիական իրավունքի պաշտպանության մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝

  • ոչ իրավաչափ մահ
  • կատաստրոֆիկ վնասվածք
  • պետական կառույցների դեմ քաղաքացիական հայցեր
  • բեռնատար և մարդատար ավտոմոբիլային խոշոր պատահարներ
  • սեռական բռնության և ոտնձգութան դեպքեր
  • գանգուղեղային տրավմայի դեպքեր
Քաղաքացիական գործերը գրեթե միշտ իրականացվում են հետվճարային հիմունքներով, ինչը նշանակում է, որ մենք հոնարար և կատարված ծախսերի վճարներ ստանում ենք միայն հաջող հաշտության համաձայնության կամ դատավճիռ կայացվելուց հետո:

ՀԱՅՑԻ ԱՆՎՃԱՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Please prove you are human by selecting the heart.


    Հաճախորդի կարծիք

    "«Պրն. Սքոթն ու պրն. Բուրասսան մեծ օգնություն են ցուցաբերել մեր ընտանիքին։ Մենք կարողացանք անմիջապես հանդիպել թիմի հետ, որ քննարկենք կարևոր հարցեր։ Ինձ շատ հարմարավետ էր նրանց հետ և ընտանիքիս բարեկեցության համար նրանց հոգատարության հարցերում: Մեզ համար խիստ լարված ժամանակն ավարտվեց առանց հետևանքների՝ շնորհիվ մեր գործի մեջ նրանց գործադրած ջանքերի: Ի վերջո, դատական նիստի մեր օրը երբեք չեկավ, և ոչ մի մեղադրանք չառաջադրվեց: Ես շնորհակալ եմ, որ ընտրեցի այս թիմը, և անպայման խորհուրդ կտայի ուրիշներին, ովքեր կարիք ունեն պաշտպանական փաստաբանների»:
    Ապրիլ
    Client Review

    Causes of Catastrophic Injuries Միացյալ Նահանգներում ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ ենթարկվում են կատաստրոֆիկ վնասվածքների: Տուժածները կարող են ունենալ երկարաժամկետ առողջական հետևանքներ, այդ թվում՝ ժամանակավոր կամ մշտական հաշմանդամություն, սպիացում կամ ձևախեղումներ (այլանդակումներ), ցավ ու տառապանք և այլն:

    Կատաստրոֆիկ վնասվածքի հետևանքները կարող են կործանարար լինել ինչպես տուժած անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի համար՝ հաճախ հանգեցնելով աշխատելու և անկախ ապրելու ունակության կորստի և կյանքի որակի նվազեցման: Առողջացմանն ուղղված բժշկական ծախսերը կարող են զգալի չափ կազմել, իսկ հոսպիտալացումները, վիրահատությունները, թերապիան և վերականգնումը, ինչպես նաև երկարաժամկետ խնամքը կարող են արժենալ հարյուր հազարավոր դոլարներ: Երբ կատաստրոֆիկ վնասվածքի գործը կապված է անփութության հետ, փորձառու և կայացած փաստաբանը կարող է օգնել ձեզ հասնելու արդարադատության և ստանալու առավելագույն ֆինանսական փոխհատուցում, որի կարիքն ունեք և կարող եք ստանալ որպես կրած վնասի հատուցում: Թեև կատաստրոֆիկ վնասվածքները կարող են հանգեցնել ողջ կյանքի ընթացքում շարունակվող հետևանքների, McKenzie Scott-ի բարձրակարգ փաստաբանները ձգտում են օգնել տուժածներին բուժման, խնամքի և աջակցության հարցերում, որոնք անհրաժեշտ է նրանց կյանքն արժանապատիվ շարունակելու համար:

    Ինչո՞ւ ընտրել McKenzie Scott-ի կատաստրոֆիկ վնասվածքների ոլորտի փաստաբաններին

    McKenzie Scott PC-ն կատաստրոֆիկ վնասվածքների ոլորտում լիարժեք ծառայություններ առաջարկող իրավաբանական ընկերություն է, որի փորձառու դատական փաստաբանները վնասվածք ստացած տուժողների անունից հաջողությամբ վարել են տարատեսակ գործեր: Անկախ կատաստրոֆիկ վնասվածքի պատճառից՝ կառավարական կամ կորպորատիվ անարդարություններ, անորակ (խոտանված) սպառողական արտադրանք, ոչ անվտանգ դեղամիջոցներ կամ ծանր պատահարներ (ավտոմեքենա, գնացք, ուղղաթիռ և այլն), մեր փաստաբանական թիմը կարող է ձեր անունից ագրեսիվ կերպով պայքարել արդարության վերականգնման համար:
    Մենք պատասխանատվության ենք ենթարկում անփութություն դրսևորած կողմերին՝ անկախ նրանից, թե որքան հզոր կարող են նրանք թվալ:
    Երբ հասարակ մարդիկ անարդարության հետևանքով ստացել են կատաստրոֆիկ վնասվածքներ, մենք չենք նահանջում և պայքարում են արդարության վերականգնման համար՝ նույնիսկ անփութություն դրսևորած կառավարական կամ կորպորատիվ կառույցների դեմ:

    Ի՞նչն է դասակարգվում որպես կատաստրոֆիկ վնասվածք

    Ի տարբերություն սովորական մարմնական վնասվածքի, կատաստրոֆիկ վնասվածքն իրավական իմաստով սահմանվում է որպես վնասվածք կամ տրավմա, որը բավականաչափ ծանր է տուժողին անդառնալի վնաս պատճառելու համար: Կատաստրոֆիկ վնասվածքները հաճախ հանգեցնում են ցմահ հաշմանդամության, ինչը թույլ չի տալիս, որ տուժողը կարողանա շարունակել իր աշխատանքը: Կատաստրոֆիկ վնասվածների հաճախ հանդիպող հետևանքներից են նաև մշտական սպիերը կամ այլանդակումը, ինչպես նաև տևական ցավն ու տառապանքը: Հետևանքները կարող են բավական տրավմատիկ լինել՝ հաճախ բացասաբար ազդելով տուժածի կյանքի որակի և կյանքից հաճույք ստանալու վրա: Բացի այդ, կատաստրոֆիկ վնասվածքը կարող է թողնել հուզական և հոգեբանական խոր հետևանքներ: Դեպրեսիան, անհանգստությունը, հոգեկան տառապանքը և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ, PTSD) էմոցիոնալ խնդիրների ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք կարող են զարգանալ կատաստրոֆիկ վնասվածքից հետո: Ընդ որում, հետևանքները կարող են բացասաբար անդրադառնալ նաև տուժած անձի ընտանիքի և ընկերների վրա: Ընտանիքները գուցե ստիպված լինեն փոխել իրենց առօրյա ռեժիմը՝ ներառելով կատաստրոֆիկ վնասվածքից տուժած հարազատի կանոնավոր խնամքը: Ոչ իրավաչափ մահվան դեպքը կարող է հանգեցնել մի ցավալի վիճակի, երբ ընտանիքն անդառնալիորեն կորցրել է իր արյունակից հարազատին, ընտանեկան հոգսերն իր վրա վերցրած անդամին կամ խարխլվել է ընտանեկան միասնությունը: Այս տեսակի վնասվածքների հետևանքները կարող են դառնալ զգալի, և նման իրավաճակներում քաղաքացիական հայցերը կարող են օգնել տուժած անձանց վերականգնել արդարությունը վնասի փոխհատուցման տեսքով, ինչը մեղավոր կողմին կամ կողմերին պատասխանատվության ենթարկելու միջոց է:

    Կատաստրոֆիկ վնասվածքների տեսակները

    Կատաստրոֆիկ վնասվածքները պատճառում են ծանր վնասներ: Երբ վնասվածքը հանգեցնում է լիարժեք վերականգնման անհնարինության (օրինակ՝ պարալիզ կամ մշտական ձևախեղումներ կամ այլանդակումներ), այն կարող է դասակարգվել որպես կատաստրոֆիկ: Կատաստրոֆիկ վնասվածքների որոշ տարածված տեսակներից են՝
    • ողնուղեղային վնասվածքներ
    • գլխուղեղային տրավմատիկ վնասվածքներ
    • պարալիզներ, կվադրիպլեգիա կամ պարապլեգիա
    • գլխի կամ գանգի վնասվածքներ
    • երրորդ աստիճանի այրվածքներ
    • սպիացում կամ ձևախեղում (այլանդակում)
    • ժամանակավոր հաշմանդամություն
    • մշտական հաշմանդամություն
    • տեսողության կամ լսողության երկարաժամկետ վնասում
    • օրգանային վնասում
    • ծննդաբերական վնասվածներ
    • վերջույթի կորուստ կամ անդամահատում (ամպուտացիա)
    • կոտրված ոսկորներ:

    Կարևոր է նշել, որ կատաստրոֆիկ վնասվածքները դասակարգվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին և կարող են տարբերվել՝ կախված տարբեր գործոններից, ինչպիսիք են տարիքը, առողջական վիճակը (ներառյալ՝ մինչ այդ առկա հիվանդությունները) և նույնիսկ տուժողի սոցիալտնտեսական կարգավիճակը: 

    Կատաստրոֆիկ վնասվածքի դեպքում ամենակարևոր գործոնը տուժողի կյանքի վրա ընդհանուր ազդեցությունն է:

    Եթե վնասվածքը հանգեցնում է ծանր և երկարաժամկետ հետևանքների, այն կարող է համարվել կատաստրոֆիկ:

    Կատաստրոֆիկ վնասվածքները կարող են առաջանալ ցանկացած թվով անփութություն դրսևորած կողմերի պատճառով՝ սցենարների լայն շրջանակով: McKenzie Scott-ում մենք սովորաբար առնչվում ենք կատաստրոֆիկ վնասվածքների ամենատարբեր պատճառների հետ, այդ թվում՝
    • խոտանված ապրանքներ
    • բժշկական սխալներ
    • ավտոպատահարներ
    • բեռնատարային պատահարներ
    • մոտոցիկլետային պատահարներ
    • հետիոտնային պատահարներ
    • հեծանվային պատահարներ
    • ավիացիոն պատահարներ (ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն)
    • երկաթուղային պատահարներ
    • սպորտային պատահարներ (հաճախ՝ դահուկավարություն, ամերիկյան ֆուտբոլ և այլն)
    • վայր ընկելը
    • շների հարձակումներ
    • ոստիկանական օրինազանց գործողություններ և դաժան վերաբերմունք
    • աշխատավայրի կամ շինարարական պատահարներ
    • պատահական կամ թիրախավորված բռնության գործողություններ
    • դեղագործական արտադրանքներ (ներառյալ՝ դեղատան սխալները):
    Եթե ձեր կատաստրոֆիկ վնասվածքի պատճառը անփութության հետևանք է, դուք կարող եք հայց ներկայացնել պատասխանատու կողմի դեմ:
    Երբ իր պարտականությունը խախտել է անհատը կամ կազմակերպությունը, քաղաքացիական հայցերը տուժածներին հնարավորություն են տալիս արդարության հասնել ֆինանսական փոխհատուցման միջոցով, ինչը կարող է օգնել նրանց վերականգնման երկարատև շրջանի փոքր-ինչ հեշտացմանը:

    Կատաստրոֆիկ վնասվածքի դեպքի վնասի հատուցումը

    San Diego Premises Liability Lawyer Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ կատաստրոֆիկ վնասվածքից վերականգնվելու համար: Աշխատավարձի կորուստ, կյանքի որակի նվազեցում, ցավ ու տառապանք՝ սրանք ընդամենը մի քանի հետևանքներ են, որոնք կարող են առաջանալ դժբախտ պատահարից հետո: Քաղաքացիական հայցով ֆինանսական վնասի փոխհատուցում ստանալը կարող է օգնել, որ ձեր կատաստրոֆիկ վնասվածքը չհանգեցնի ֆինանսական աղետի: Բացի այդ, կարևոր է նշել, որ իրենց ծանր բնույթի պատճառով կատաստրոֆիկ վնասվածքները հաճախ հանգեցնում են զգալի ֆինանսական կորստի, որը ստիպված է իր վրա վերցնել տուժողը: Կատաստրոֆիկ վնասվածքների պատճառած որոշ տարածված կորուստներ ներառում են հետևյալը՝
    • բժշկական ծախսեր՝ անցյալում և ապագայում
    • կորցրած աշխատավարձեր
    • աշխատավարձ ստանալու հնարավորության կորուստ
    • պատժի հետ կապված (պունիտիվ) վնասներ
    • հուզական տրավմա և (կամ) հոգեբանական վնաս
    • կյանքի որակի և կյանքից հաճույք ստանալու նվազեցում:
    Կատաստրոֆիկ վնասվածքի հետևանքով հաճախ պատճառված մեծածավալ և երկարաժամկետ վնասը կարող է համադրվել տուժած անձի ստացած վնասի կամ կորուստների փոխհատուցման արժեքի հետ:

    Կատաստրոֆիկ վնասվածքի հայցադիմումի ներկայացում

    Կատաստրոֆիկ վնասվածքի պատճառած հետևանքների մեղմացումը մի բան է, որի վրա տուժածների անունից ամեն օր աշխատում են մեր փաստաբանները: Դժբախտ պատահարի հետևանքները կարող են լինել անորոշությամբ և սթրեսով լի, բայց մենք այստեղ ենք՝ այս դժվարին պահին ձեր անունից արդարության համար պայքարելու համար: Ներկայացնելով քաղաքացիական հայցադիմում՝ դուք կարող եք ստանալ ֆինանսական փոխհատուցում, որն անհրաժեշտ է կատաստրոֆիկ վնասվածքի հետ կապված ճնշող բեռը թեթևացնելու համար:
    McKenzie Scott PC-ի փաստաբաններն ավելի քան քսան տարի օգնում են մեծաթիվ տուժողներին հասնելու արդարադատության և ֆինանսական փոխհատուցման, որի կարիքը նրանք ունեն, երբ անփութության հետ կապված դժբախտ պատահարներից ստացել են կատաստրոֆիկ վնասվածքներ։ Մեր առաքելությունը Հասարակ Մարդու համար պայքարելն է, ինչը նշանակում է, որ մենք երբեք չենք հրաժարվում ազդեցիկ կազմակերպությունների և անհատների դեմ դատական գործընթացներից: Այսօր կապ հաստատեք կատաստրոֆիկ վնասվածքների ոլորտի մեր դատական փաստաբաններից մեկնումեկի հետ 619-794-0451 հեռախոսահամարով՝ ձեր գործը գնահատելու համար: Մենք մանրամասն կներկայացնենք ձեր բոլոր օրինական պահանջները և հնարավորությունները, ձեր գործը հաջողությամբ ավարտելու մոտավոր ժամկետները և ձեր հնարավոր փոխհատուցման գումարի մոտավոր չափը: Քաղաքացիական գործերը գրեթե միշտ իրականացվում են հետվճարային հիմունքներով, ինչը նշանակում է, որ մենք վարձատրվում և ծախսերը գանձում ենք միայն ձեր գործի հաջող կարգավորումից կամ դատավճիռ կայացվելուց հետո:

    ՀԱՅՑԻ ԱՆՎՃԱՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ

      Please prove you are human by selecting the truck.


      CALL NOW